Vogue ամսագիրը նորաձևության պատմության վկայագիրն է, որի էջերին տասնմյակներ շարունակ հայտնվում են աշխարհի ամենագեղեցիկ ու հայտնի մարդիկ։ Միլիոնավոր կանայք երազում են մտնել Vogue-ի աշխարհ։
Մեր հերոսուհին՝ Արշալույսը, հայտնվեց Vogue-ի շապիկին 1976 թ-ին բոլորովին պատահաբար։
1975 թ-ին Խորհրդային Միության տարածք առաջին անգամ մուտք են գործում եվրոպական նորաձևության աստղերը՝ անգլիացի աշխարհահռչակ լուսանկարիչ Նորման Փարքինսոնը, 19-ամյա մոդել Ջերրի Հոլը, որը հետագայում դառնալու էր «The Rolling Stones» խմբի կատարող Միք Ջագերի կինը և իրենց աշխատանքային խումբը։
Նորման Փարքինսոնը բրիտանական լուսանկարչության հեղափոխականն է։ Նրա լուսանկարները հատում են վավերագրության սահմանը՝ դառնալով արվեստի գործեր։ Նա կարողանում է տեսախցիկի մեջ կերպարներին պատկերել՝ շենքերից դուրս բերելով և բնության հետ միաձուլելով։ Նրա հեղինակությանն են ենթարկվել Բրիտանական արքայական ընտանիքի անդամների կենցաղն ու գործունեությունը ամրագրող ժապավենները։
Փարքինսոնը Ջերի Հոլլիին հասցրել էր նկարել բազմաթիվ անգամներ։ Հայաստանում, սակայն, նա գրանցելու էր իր գլուխգործոցներից մեկը։
Խորհրդային ճամփորդության հերթական կանգառը Հայաստանն էր։ Եթե Հայաստան, ուրեմն նաև Սևանա լիճ։
Ճանապարհից քիչ հեռու կանգնած սլացիկ «Արշալույսի» մտքով անգամ չէր անցնի, որ լեռնային լուրթ գոհարից առաջ իրեն է նկատելու Փարքինսոնի ամենասրատես աչքը։
Դա մի կախարդական տեսարան էր․ երկինքն իջել էր ու խառնվել հողին, իբրև նրանից ծնվող ամպեղեն մի ծով, ու արձանը՝ ամպերի մեջ կորած, կանգ էր առել գալարվող սառը գոլորշու մեջ։
Ջերի Հոլին հրահանգվում է կանգնել քարեշունչ Արշալույսի կողքին ու դառնալ մի երազկոտ փոքրիկ թռչուն, որին երկինքն է գրկում։ Աշխարհահռչակ թանկարժեք բրենդերի լողազգեստով ու կոշիկներով Ջերրին տեղ է գտնում պարզ ու խորիմաստ մոխրագույն Արշալույսի կողքին՝ մագլցելով բարձր պատվանդանի վրա։ Լուսանկարը կերտված է։ Երկու չքնաղ կին՝ կողք-կողքի կանգնած, հայտնվում են Vouge-ի առաջին շապիկին՝ հաջողության մի նոպա տարածելով արվեստի ու նորաձևության սիրահարների մոտ։
Ցավոք, լուսանկարի հեղիակն ու հերոսուհին այդպես էլ չիմացան, թե ով է հոգեցունց քանդակի հանճարեղ հեղինակը, որին հաջողվել էր հայ կնոջ ու հայ արվեստի հազարամյա ավանդույթները ալյումինի մի կտորի մեջ փառավորել։ Իսկ հեղինակը՝ Ara Harutyunyan Արա Հարությունյան Ара Арутюнян-ն, անգամ պատկերացում չէր կարող ունենալ, որ իր բարձրարժեք աշխատանքը կդառնա նորաձևության աշխարհի ամենահայտնի ու ճանաչելի լուսանկարներից մեկը։
English
Русский