Ամբերդը, թեև կիսավեր է, բայց դեռ վկայում է ժամանակի հզորության ու անառիկության մասին։
Արքաշեն և Ամբերդ գետերի խառնման տեղում՝ անառիկ բարձրության վրա է կառուցվել Ամբերդ ամրոցը, ինչպես ժամանակին բազմաթիվ պաշտպանական կառույցներ Հայաստանում։
Ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա, ինչի արդյունքում ձմեռները դառնում է դժվար հասանելի առատ տեղումների պատճառով։
Արդյոք ե՞րբ է կառուցվել Ամբերդը։ Ըստ որոշ կարծիքների, այստեղ գտնվել են կիկլոպյան, ուրարտական, հելլենիստական հետքեր։
Ամբերդի այսօր կանգուն կառույցները թվագրվում են 7-13-րդ դարերին։ Ամրոցի տարածքում կիսականգուն են բազմաթիվ կառույցներ՝ պարիսպները, բաղնիք, Վահրամաշեն եկեղեցին ու մի մատուռ, ջրամբարներ։ Ամրոցն ունեցել է գաղտնուղիներ, որոնք ապահովել են ելք դեպի ձորը, սակայն մեր օրերում դրանք փակ են։
Կառույցների մեջ առանձնանում է վեհաշուք եռահարկ դղյակը, որի մուտքը՝ քարե շրջանակով ու աստիճաններով, վկայում է նրա պաշտպանողական նշանակության մասին։ Ներքին հարդարանքների մասին կարելի է կազմել պատկերացում՝ հետևելով կենդանի մնացած պատերին, պատուհաններին ու դռների տեղերը։ Նշմարվում են հարկաբաժինները, որոնք վաղուց քանդված են։