Զորաց քարերը մեգալիթյան հուշարձան է,այսինքն՝ պաշտամունքային հնագույն կառույց, որը ստեղծվել է անմշակ, կամ կոպտատաշ խոշոր քարերից։
Զորաց քարեր հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Այն իրենից ներկայացնում է տասնյակ կենտրոնական մասում շրջանաձև շարված, կամ ուղղաձիգ կանգնած քարերից կազմված համալիր։
Քարերից շատերը վերին հատվածում ունեն անցքեր, ինչից ենթադրություն է առաջացել, թե հուշարձանը հնագույն աստղադիտարան է։
Սակայն գիտնականների կարծիքը միանշանակ չէ հուշարձանի աստղադիտարան լինելու հարցում։ Այստեղ իրականցվել են հնագիտական պեղումներ։ Հիմնական կառույցի կենտրոնում գտնվում է քարարկղային դամբարան։ Հսկայական քարերից մեկի տակ ևս հայտնաբերվել է դամբարան։ Շատ գիտնականներ պնդում են, որ այս հուշարձանը դամբարանադաշտ է։ Իսկ քարերի անցքերը արվել են դրանք տեղափոխելու նպատակով։
English
Русский