Լեռը գտնվում է Կոտայիք սարավանդում, այն ունի 2528մ բարձրություն։ Հատիսը լեռնագանցության համար միջին բարդության լեռ է։
Ճանապարհը դեպի լեռնագագաթ անցնում է մարգագետինների ու հնավայրերի միջով։
Հատիսից հրաշալի տեսարան է բացվում դեպի շրջապատող հիասքանչ լեռներ։ Գագաթին կա թաքստոց։
Հատիս լեռան ստորում է գտնվում Սուրբ Պողոս-Պետրոս միջնադարյան եկեղեցական համալիրը։
Ժայռերի մեջ կա քարայր, որտեղից հնագիտական պեղումների ընթացքում քարեդարի մարդու աշխատանքային գործիքներ են հայտնաբերվել։
Լեռան անվանումը կապում են Ասորեստանի թագուհի Շամիրամի ավանդազրույցների հետ։ Ըստ լեգենդի այստեղ են հանդիպել հայոց արքա Արա Գեղեցիկն ու Շամիրամը։ Լեռան վրա գտնվող ամրոցի հետքերը նույնպես վերագրվում են Շամիրամին։ Հատիս անվանումը կապում են նաև փյուռիգիական Ատտես աստծո հետ։
Արա աստծո գործառույթները կապված էին մեռնող և հարություն առնող բնության հետ։
English
Русский