Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար

shape
shape

Վաղարշապատ քաղաքի սրտում կանգնած է հայ եկեղեցու ամենակարևոր կառույցներից մեկը՝ Մայր տաճարը։

Մայր Տաճարը կառուցվել է 301-303 թթ-ին Գրիգոր Լուսավորիչի կողմից։ Այն, թերևս, առաջին քրիստոնեական եկեղեցին է Հայաստանում։

Ըստ ավանդազրույցի, Լուսավորչին գալիս է մի տեսիլ, ըստ որի, Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և մուրճով հարվածում՝ ցույց տալով, թե որտեղ պետք է կառուցվի եկեղեցին։ Այդ վայրում էլ կանգնում է գլխավոր հոգևոր կենտրոնը։

Բազմաթիվ անգամներ տաճարը ենթարկվել է թշնամական ավերածությունների և վերակառուցվել։ Տաճարի հիմքում 1958 հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են սյունապատ հիմքեր, խորան, իսկ ավելի վաղ շերտերում հեթանոսական կրակարան և այլն։։

Մայր Տաճարը հայոց կաթողիկոսի նստավայրն է։ Տաճարի տարածքում գործում են Գևորգյան հոգևոր ճեմարանը, հիմնված 1874թ․, թանգարաններ, հացատուն, տպարան, մատենադարան, Երեմյան խցերը և բազմաթիվ այլ կառույցներ։

 

Share
Like
shape

Տուրեր դեպի Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար

Կապ

Հետևեք մեզ