Մետաքսի ճանապարհի կարևոր կանգառներից մեկը, որն ուղղած էր դեպի պատմական Անի մայրաքաղաք, անցել է Ջրափիի քարավանատան մոտով։
Ներկայիս Ջրափի գյուղի տարածքում է գտնվել քարավանատունը, ինչպես նաև ավերված կամուրջը, որը ամենամեծն է եղել Ախուրյան գետի վրա։
Քարավանատունը կառուցվել է 10-11-րդ դարերում։ Ամբողջովին սրբատաշ սև ու դարչնագույն տուֆից կառույցը կիսավեր է։ Այն երկու շարք կամարակապով բաժանվում է երեք սրահի։ Ունի երկթեք ծածկ։
Կառույցը, անգամ կիսավեր վիճակում, հանդես է գալիս ճարտարապետական ճոխությամբ։
Share
Tweet
Share
Like
English
Русский