Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է մեծությամբ։ Այն գտնվում է երկրի Հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի մարզի կենտրոնն է։
Գյումրիի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս Բրոնզի դարում։ Ժամանակակից Գյումրին ներկայանում է ազգային ճարտարապետության ոճով, որը բնորոշ է պատմական Կարս քաղաքին։
Քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ, մշակույթի կենտրոններ, արվեստանոցներ ու արհեստանոցներ, որոնցում կարելի է հետաքրքիր վարպետության դասեր ունենալ, ինչպես նաև տեղին բնորոշ խոհանոց ներկայացնող բազմաթիվ ռեստորաններ։
Գյումրին, թեև Հայաստանի ցուրտ շրջաններից է, սակայն մարդկանց շնորհիվ ջերմ ու հյուրընկալ քաղաք է։
Share
Tweet
Share
Like
English
Русский