Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանն ունի նաև ժողովրդական անուն՝ Ձիթողցոնց, այսինքն՝ Ձիթողցյանների։
Ձիթողցյան ընտանիքին, որը ժամանակի մեծահարուստ վաճառականներից էր Գյումրիում, պատկանող տունն այժմ ծառայում է որպես թանգարան։ Այն ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ ողջ Հայաստանի Հանրապետության ամենահետաքրքիր թանգարաններից մեկն է՝ իր բազմաբովանդակ հավաքածուով։
Թանգարանը երկու հիմնական շենք ունի՝ հարուստ ընտանիքի բնակարանային հատվածը ծառայում է, որպես կենցաղի, ընտանեկան կահույքի, անձնական իրերի ցուցադրման սրահ, իսկ այդ նույն ընտանիքի ծառայողների համար նախատեսված հարկաբաժինը որպես ժողովրդական արվեստների ու արհեստների ցուցադրության սրահ։
Գյումրին տեսնելուց առաջ պետք է այցելել այս թանգարան՝ առավել լավ պատկերացնելու այն ամենը՝ ինչ հանդիպելու է քաղաքում՝ տուրի ընթացքում։
English
Русский