Դաշտադեմի ամրոց/ Քաղենի ամրոց

shape
shape

Դաշտադեմի ամրոցի ահռելի պարիսպները վկայում են դրա պաշտպանական դերի մասին։ Սա Հայաստանի եզակի ամրոցներից է, որը կառուցվել է բաց դաշտի մեջ՝ չունենալով բնական պաշտպանական միջոցներ։

Ամրոցը կառուցվել է դեռևս Ուրարտական թագավորության ժամանակներում, ու դրա հիմքերի վրա վերակառուցվել է մի քանի անգամ։

Գլխավոր պարսպից ներս՝ ամրոցի կենտրոնում է գտնվում միջնաբերդը, որը նույնպես պարսպապատ է հաստ պատերով ու աշտարակներով։ Պարիսպն արտաքինից եզերված է ջրատար  խրամատով։ 

Միջնաբերդի տարածքում կա եկեղեցի, գաղտնուղու մուտքը, բազմաթիվ տնտեսական նշանակության սենյակների ավերակներ։

Ինքը՝ միջնաբերդը, կենտրոնական սրահով ու աշտարակաձև հարկաբաժիններով կառույց է՝ նարնջագույն տուֆից։

Share
Like
shape

Տուրեր դեպի Դաշտադեմի ամրոց/ Քաղենի ամրոց

Կապ

Հետևեք մեզ