Արագածոտնի մարզի ամենաաշխույժ ճանապարհին ամրոցի պես կանգնած է Արուճի քարավանատունը։
Արուճի քարավանատունը կառուցվել է 13-րդ դարում։ Ամբողջությամբ նարնջագույն սրբատաշ տուֆից է կառույցը։ Արուճ է անվանվել հարակից գյուղի պատվին։
Քարավանատունը Հայաստանի միջնադարի հզոր քաղաքներից Դվին-Անի ճանապարհի կարևոր առևտրային կանգառներից է եղել։
Այստեղ ոչ միայն դադար են առել քարավաններն ու ճամփորդները, այլև հարակից շուկայում կազմակերպել են իրենց առևտուրը։
Share
Tweet
Share
Like
English
Русский