«1000 տարվա գյուղամեջ» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին Տավուշի մարզի Զորական գյուղում։ Այն զբաղեցրեց ողջ գյուղի տարածքը՝ տներով ու բակերով, փողոցներով ու հրապարակով։
Փառատոնը մտավ գյուղացու տուն, խլեց գյուղացու բակը, այնտեղ տեղավորեց ազգային մշակույթի մի ամբողջ միջոցառում՝ արվեստ կամ որևէ արհեստ ներկայացնելով։
Մի բակը դարձավ գորգագործության օջախ, մեկ ուրիշը՝ հացի ծեսերի, երրորդը՝ ասեղնագործության, չորրորդը՝ քանդակագործության ու այսպես շարունակ։
Փառատոնը սիրելի դարձավ հյուրերի կողմից ու սկսեց իր երկար ու ոգևորիչ ճանապարհը։
Ամեն երկու տարին մեկ փառատոնը փոխում է իր հասցեն՝ գրավելով մի նոր գյուղ՝ իր բակերով, փողոցներով ու հրապարակով, ներգրավելով բոլոր գյուղացիներին ու հյուրերին՝ տարբեր միջոցառումների, իսկ որպես ամփոփում՝ համերգային ծրագրի մեջ։
Այս տարի՝ 2024-ին այն տեղի կունենա Արմավիրի մարզում։
English
Русский